Ռուսաստանն առաջարկել Է Գազայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի իր սեփական նախագիծը՝ ի պատասխան Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի տեքստի, որին ծանոթացել է Reuters գործակալությունը:
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը բանաձևի նախագիծը պաշտոնապես տարածեց խորհրդի 15 անդամների շրջանում և հայտարարեց, որ իրենք ստացել են իրենց բանաձևի տարածաշրջանային աջակցությունը, որը նախատեսում է անցումային կառավարման մարմնի և կայունացման միջազգային ուժերի երկամյա մանդատ:
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչությունը Անվտանգության խորհրդի անդամներին ուղղված գրառման մեջ հայտնել է, որ իր հակընդդեմ առաջարկը հիմնված է ամերիկյան նախագծի վրա:
Ռուսական նախագիծը, ըստ Reuters-ի, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին խնդրում է որոշել Գազայի համար միջազգային կայունացնող ուժերի ստեղծման տարբերակները և չի հիշատակվում «խաղաղության խորհուրդը», որն ԱՄՆ-ն առաջարկել է որպես Գազայի համար անցումային վարչակազմ:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչությունը կոչ է արել Անվտանգության խորհրդին շարունակել Վաշինգտոնի բանաձևի կատարումը: