Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ․ «Զատկական հրադադարն ավարտված է»


«Քրիստոսի հարության տոնի առթիվ նախագահ Պուտինի կողմից հայտարարված հրադադարից հետո ռուսական զորքերը այսօր շարունակել են ռազմական գործողությունները ուկրաինական ուժերի դեմ», - այսօր հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև հայտարարել է, որ հրադադարի ընթացքում Մոսկվայի ենթակայության տակ գործող ստորաբաժանումները՝ «հետևել են հրադադարի պայմաններին և չեն լքել զբաղեցրած դիրքերը»։

Ուկրաինական կողմը, սակայն, հայտարարում է, որ ռուսական զորքերը Մոսկվայի հայտարարած հրադադարի պայմանները չեն կատարել։

«Ապրիլի 20-ի երեկոյան ժամը ութի դրությամբ ռուսական զորքերը հրետանային հարվածներ և ԱԹՍ-ներով գրոհներ են իրականացրել ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններով», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG