Մատչելիության հղումներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 122 ԱԹՍ-ի խոցման մասին


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 122 անօդաչու թռչող սարքի խոցման մասին 11 շրջաններում և բռնակցված Ղրիմում։

Գերատեսչության տվյալներով՝ Վորոնեժի մարզում խոցվել է վեց անօդաչու թռչող սարք։ Մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ Վորոնեժի ձախափնյա հատվածում գտնվող բազմահարկ շենքին «անօդաչու թռչող սարքի բեկորների հարվածի հետևանքով» վիրավորվել են երեք անչափահասներ։

Սմոլենսկի մարզում, ինչպես հայտնել է նահանգապետ Վասիլի Անոխինը, խոցվել են ուկրաինական 14 անօդաչու թռչող սարքեր: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տարածաշրջանում խոցվել է վեց անօդաչու թռչող սարք: Իշխանությունների տվյալներով՝ ընկնող բեկորների հետևանքով մարզի շրջաններից մեկում մեկ մարդ վիրավորվել է, իսկ քաղաքացիական օբյեկտը թեթևակի վնասվել է:

Astra-ն, հղում անելով տեղի բնակիչներին, գրում է, որ Սմոլենսկի մարզում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռոսլավլ քաղաքի վրա, որտեղ գտնվում են «Ռոստեխ»-ի «Թռիչքների ապահովման միջոցների 720 վերանորոգման գործարանը» և «Ռոսլավլի վագոնների վերանորոգման գործարանը»:

Բացի այդ, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, Բրյանսկի մարզի ուղղությամբբ խոցվել է 43 անօդաչու թռչող սարք, Կուրսկի մարզի ուղղությամբ՝ 38, Օրյոլի մարզի՝ 10, Բելգորոդի մարզի՝ 5, Մոսկվայի, Կալուգայի մարզերի և բռնակցված Ղրիմի ուղղությամբ՝ երեք, Լենինգրադի և Լիպեցկի մարզերի՝ երկու, և Տուլայի մարզի ուղղությամբ՝ մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG