Ռուսաստանի հետ պատերազմում զոհվել է մոտ 45100 ուկրաինացի զինվոր, վիրավորվել՝ 390 հազարը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում։
Երկու ամիս առաջ Զելենսկին հայտնել էր 43 հազար զոհի և 370 հազար վիրավորի մասին։
Այն ժամանակ Ուկրաինայի առաջնորդը նշել էր, թե ռուսական կողմն ուներ գրեթե 200 հազար զոհ և 550 հազար վիրավոր, սակայն այժմ նա ասել է, որ հակառակորդը կորցրել է 300-350 հազար զինվոր, իսկ վիրավորների առավելագույն թիվը՝ 700 հազար։
UALosses նախագիծը, հիմնվելով բաց տվյալների վրա, նշում է, թե սպանված ուկրաինացի զինվորների թիվը 63 հազար 584 է՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս:
Ռուսական կողմն իր կորուստների մասին պաշտոնական տվյալներ չի ներկայացնում։ Լրագրողներն ու կամավորները կարողացել են բաց աղբյուրներից պարզել առնվազն 91059 ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են Ուկրաինա ներխուժման ժամանակ։