Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդար և կայուն խաղաղություն հնարավոր է, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ շեշտելով՝ Թուրքիան հենց սկզբից է ձգտել խաղաղության։
Կոշտան ու Էրդողանը քննարկել են Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանը նշել է, որ կողմերի ընդհանուր շահերից է բխում Թուրքիայի մասնակցությամբ եվրոպական անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի պլանավորումը։
Թուրքիայն բազմիցս հայտարարել է, որ Անկարան պատրաստ է բանակություններ կազմակերպել Ուկրաինայի հարցով և նպաստել հարցի կարգավորմանը։