Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դատարանը «Յաշկինո»-ի հիմնադրին ծայրահեղական է ճանաչել


Ռուսաստանի դատարանը քաղցրավենիք արտադրող հայտնի «Յաշկինո» ընկերության հիմնադիր միլիարդատեր Նիկոլայ Շտենգելովին ծայրահեղական է ճանաչել ու պահանջել բռնագանձել նրա 497 միլիարդ ռուբլի կազմող ակտիվերը։

Վերահսկող մարմինն իր դիմումում նշել էր, թե նա 2014 թվականից կիսում է Ուկրաինայի իշխանությունների ծայրահեղական քաղաքականությունն ու ֆինանսով աջակցել է ազգայնական գումարտակներին, իսկ պատերազմի մեկնարկից հետո ուկրաինական ուժերին սննդամթերք է մատակարարել։ Forbes-ը նրա կարողությունը 1․4 միլիարդ դոլար է գնահատում։ Բիզնեսմենն Ավստրալիայում է բնակվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG