Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳՆ․ «Մոսկվան և Դամասկոսը կշարունակեն զարգացնել հարաբերությունները»


«Մոսկվան և Դամասկոսը ձգտում են երկկողմ հարաբերությունները կառուցել ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի հիման վրա», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ այսօր տարածած հայտարարության մեջ։

Գերատեսչությունը տեղեկացնում է, որ նախօրեին Դամասկոս է ժամանել Ռուսաստանի փոխարտգործնախարար, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում Ռուսաստանի հատուկ բանագնաց Միխաիլ Բոգդանովի ղեկավարած պատվիրակությունը։

Սա ռուսական պատվիրակության առաջին այցն է Դամասկոս Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո։ Ռուսական պատվիրակությանն ընդունել է Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ Աշ-Շարաան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG