Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային՝ կիրառելով այդ թվում երկու բալիստիկ հրթիռ:
«Ազատության» ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ ռուսական հարվածները թիրախավորել են մասնավորապես Ուկրաինայի ցամաքային զորքերի ուսումնական ստորաբաժանումը, որը գտնվում է «թիկունքում և համեմատաբար հանգիստ հատվածում»։ Լրատվամիջոցը, վկայակոչելով «Հարավ» օպերատիվ հրամանատարության հաղորդագրությունը, հայտնում է զոհերի և վիրավորների մասին, որոնց ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ։