Անցած գիշեր ռուսական զինուժը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Կիևի վրա: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնոլ, որ մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել, հրդեհներ են բռնկվել, Դնեպրի ձախ ափին սկսվել են ջեռուցման և ջրամատակարարման խափանումներ։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հարվածի հետևանքների լուսանկարներն է հրապարակել:
Խարկովում երեկ երեկոյան ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել է 19 մարդ, հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը: Նա նշել է, որ հարձակումը տևել է գրեթե երկուսուկես ժամ, «Շահեդ» անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է փախստականների համար նախատեսված հանրակացարանին և վնասել հիվանդանոց ու ծննդատուն:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը շաբաթ երեկոյան հարձակվել է Ուկրաինայի վրա մոտ 400 անօդաչու թռչող սարքերով և 21 հրթիռներով: