Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերը Պոկրովսկը գրավելու համար «երկու մարտավարական գործողություն են իրականացնում»


Պոկրովսկ, Դոնեցկի մարզ, Ուկրաինա, արխիվ
Պոկրովսկ, Դոնեցկի մարզ, Ուկրաինա, արխիվ

Ռուսական ուժերը «երկու առանցքային մարտավարական գործողություններ» են իրականացնում՝ Ուկրաինայի արևելյան Դոնեցկի մարզի Պոկրովսկ ռազմավարական քաղաքը գրավելու շրջանակներում։

Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտն է այս տեղեկությունը տրամադրել՝ նշելով անգամ ուղղությունները՝ առաջինը Նովոգրոդիվկա-Հրոդիվկա գծի երկայնքով՝ Պոկրովսկից արևելք՝ «նպատակ ունենալով շարժվել դեպի քաղաքի ծայրամասեր»։

Երկրորդը, ըստ նույն աղբյուրի, Սելիդովե-Ուկրաինս-Հիրնիք գծի երկայնքով է՝ դեպի հարավ-արևելք՝ «նպատակ ունենալով վերացնել խոցելիությունը ուկրաինական հակագրոհների համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG