Ռուսական ուժերը գիշերը հարվածել են Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքներին, հայտնում է Ուկրաինայի փոխվարչապետը։
Մասնավորապես, թիրախավորվել է Օդեսայի Укрзалізниця դեպոն, մեքենավարը բեկորային վնասվածքներ է ստացել։
Երկրի հյուսիսում՝ Սումիի շրջանի Կոնոտոպ քաղաքում նույնպես երկաթուղիներ են թիրախավորվել։
Կիևի հաղորդմամբ՝ ամբողջ գիշերվա ընթացքում ռուսական 86 անօդաչու է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ։ Դրանցից 53-ը հաջողվել է չեզոքացնել։