Անցած գիշեր ռուսական ուժերն անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ են հասցրել ուկրաինական Կրիվոյ Ռոգին։
Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ վնասվել են ենթակառուցվածքներ, հրդեհներ են բռնկվել, տուժածներ չկան: Հաղորդվում է էներգետիկ կառույցներին և արդյունաբերական գործարանին հասցված հարվածների մասին, տասնյակ գյուղեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի։
«Փաստացի այս շաբաթների ընթացքում չի եղել մեկ գիշեր առանց ռուսական հարվածների: Թիրախների մեծ մասը հենց ենթակառուցվածքներն են։ Համակարգված ահաբեկչություն՝ մեր էներգետիկ ոլորտի դեմ», -մեկնաբանելով Կրիվոյ Ռոգին հասցված հարվածները հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի չորս ճակատային շրջաններում ռուսական հրետակոծության հետևանքով՝ ըստ այդ երկրի պաշտոնական աղբյուրների՝ զոհվել է երկու քաղաքացիական անձ, վիրավորվել՝ ավելի քան 20-ը։