Ռուսական կողմը «Շահեդ»-ներով հարվածել է Սումիի շրջանի Գլուխով քաղաքի բնակելի շենքերից մեկին։ Հաղորդվում է առնվազն 6 զոհի, 12 վիրավորի մասին։
Շրջանի ռազմական վարչակազմի տվյալներով՝ զոհվածների թվում կա մեկ․ վիրավորների թվում՝ երկու երեխա։
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է յոթ զոհի մասին։
Հինգ հարկանի հանրակացարանի շենքին ԱԹՍ-ն հարվածել է նոյեմբերի 18-ի ուշ երեկոյան, շենքի մուտքը փլուզվել է։ Փրկարարները տեղում աշխատում են, չի բացառվում, որ փլատակների տակ դեռ մարդիկ լինեն։
Ուկրաինայի Սումիի շրջանը սահմանակից է Ռուսաստանի Կուրսկի շրջանին, որի տարածք ուկրաինական ուժերը մտան օգոստոսի 6-ին։ Կուրսկի շրջան ուկրաինական ներխուժումից հետո Սումիի շրջանի ուղղությամբ հարվածների ինտենսիվությունը զգալիորեն ավելացել է։ Տեղի վարչակազմը հայտարարել է 23 բնակավայրերի պարտադիր տարհանման մասին, որտեղ ընդհանուր առմամբ ապրում է մոտ 6 հազար մարդ։
Ռուսական զորքը կիրակի ուշ երեկոյան էլ է հարվածել Սումիին՝ թիրախավորելով մի քանի բնակելի շենքեր։ Հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորների թիվը 89 է։