Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը հայտնում է ԱԹՍ-երի հարձակման մասին


Ռուսաստանի մարզերի իշխանությունները հաղորդում են անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին՝ հունիսի լույս 6-ի գիշերը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են 174 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Ըստ հաղորդագրության՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել Բրյանսկի, Ռոստովի, Սարատովի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռյազանի, Տուլայի, Բելգորոդի, Տամբովի, Մոսկվայի մարզերում և բռնակցված Ղրիմում։

Սարատովի մարզի Էնգելսում անօդաչու թռչող սարքերը հարվածել են Թելմանա փողոցում գտնվող բնակելի համալիրին: Բնակիչները տարհանվել են, նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Մարզի ղեկավարը նաև հայտնել է, որ Էնգելսում հարձակման հետևանքով «հրդեհ է բռնկվել արդյունաբերական ձեռնարկություններից մեկում»։

Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքում ԱԹՍ-երի բեկորների ընկնելու հետևանքով ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել, երեք մարդ վիրավորվել է, հայտնել է շրջանի ղեկավարի պաշտոնակատար Եվգենի Պերվիշովը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ տեղեկացրել է, որ մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 10 ԱԹՍ է ոչնչացվել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Ամբողջ գիշերվա ընթացքում սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների մուտքի և ելքի վրա մի քանի օդանավակայաններում՝ Կալուգայի, Սարատովի, Սամարայի, ինչպես նաև Մոսկվայի մարզի երեք օդանավակայաններում՝ Վնուկովոյում, Դոմոդեդովոյում և Ժուկովսկում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG