Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը հարվածել է Խարկովին, 11 մարդ է վիրավորվել


Նոյեմբերի 3-ի երեկոյան ռուսական զորքերը կառավարվող ռումբով հարվածել են Խարկովի սուպերմարկետին, ինչի հետևանքով վիրավորվել է 11 մարդ, հայտարարել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Նրա խոսքով՝ սուպերմարկետը գտնվել է Շևչենկոյի թաղամասի բնակելի շենքերի միջև։

Սուպերմարկետից բացի, վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, մեքենաներ, էլեկտրահաղորդման գծեր և այլ օբյեկտներ։

Ավելի ուշ ռուսները հարվածներ են հասցրել Խարկովի Խոլոդնոգորսկի շրջանին։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Ըստ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ նոյեմբերի 3-ի գիշերը Խարկովի և նրա արվարձանների վրա հարձակումների հետևանքով տուժել է 13 մարդ:

XS
SM
MD
LG