Ռուսական կողմը հարձակողական նոր գործողություններ է իրականացնում Կուրսկի ուղղությամբ, որտեղ մի շարք բնակավայրեր անցած օգոստոսից գտնվում են ուկրաինական ուժերի վերահսկողության տակ։
Երեկ Մոսկվան հայտարարել էր, թե ևս երկու գյուղ է ազատագրել։ Ըստ տեղական իշխանությունների՝ հարյուրավոր մարդիկ տարհանվել են՝ անվտանգության նկատառումներով։