Անցած գիշեր ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Օդեսայի վրա, որի հետևանքով տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին հայտնել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել է բնակելի շենք և քաղաքացիական այլ ենթակառուցվածքային օբյեկտներ։
Բացի այդ, տեղական իշխանությունների տվյալներով՝ ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքով հարձակվել են նաև Խերսոնի Դնեպրովսկի շրջանի ուղղությամբ, վիրավորվել է 75-ամյա կին։