Մատչելիության հղումներ

Ռուսական կողմն ԱԹՍ-երով հարձակվել է Կիևի վրա, կա երկու զոհ


Հուլիսի 10-ի վաղ առավոտյան ռուսական կողմն անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Կիևի վրա, կա երկու զոհ, ազնվազն 12 վիրավոր, հայտնել են պաշտոնյաները։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ կենտրոնական թաղամասում երկու բնակարան է հրդեհվել, և քաղաքի տարբեր մասեր են ուղարկվել արտակարգ իրավիճակների խմբեր։

Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն ասել է, որ այրվում են երկու շենքերի տանիքներ։ Նա նշել է, որ Կիևի 10 շրջաններից վեցը տուժել են, հրդեհներ են բռնկվել տարբեր շենքերում, պահեստներում։

Նախօրեին էլ Ռուսաստանը զանգվածային հարձակում էր գործելՈւկրաինայի տարբեր մարզերի վրա՝ հասցնելով 740-ից ավելի օդային հարված: Կիրառվել են անօդաչուներ, «Կինժալ» և «Իսկանդեր» տեսակի բալիստիկ հրթիռներ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG