Մատչելիության հղումներ

Ռուսական հարվածներից Խերսոնի և Դոնեցկի շրջաններում խաղաղ բնակիչներ են զոհվել


Խերսոնը ռուսական հարվածներից հետո, 14-ը մարտի, 2025թ․
Խերսոնը ռուսական հարվածներից հետո, 14-ը մարտի, 2025թ․

Ռուսական ուժերը հարվածել են Դոնեցկի շրջանին և Խերսոնին, կան զոհեր, հայտնում են տեղական իշխանությունները։ Նաև տուժածներ կան Օդեսայի մարզում։

Անցած 24 ժամվա ընթացքում Դոնեցկի շրջանում ռուսական գնդակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, հայտնել է ռազմական վարչակազմը՝ Ռուսաստանին մեղադրելով խաղաղ բնակչությանը սպանելու համար։

Խերսոնում նախօրեին ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի, կա հինգ վիրավոր։

Արտակարգ ծառայությունները հայտնել են, որ ԱԹՍ-ները թիրախավորել են նաև կրակը մարող փրկարարներին։

Հաղորդվում է, որ մարտի լույս 28-ի գիշերը ռուսական կողմը հարվածել է նաև Օդեսայի և Պոլտավայի շրջաններին։

Օդեսայի մարզում մեկ մարդ է վիրավորվել, տներ ու ավտոտնակներ են վնասվել, այրվել, հայտնում են արտակարգ ծառայությունները։

Պոլտավայի մարզում հարվածները եղել են արդյունաբերական տարածքին, հրդեհվել են պահեստներ, տուժածներ չկան, հայտնում են արտակարգ իրավիճակների ծառայությունից։

Այսօր առավոտյան ռուսական կողմն, իր հերթին, հաղորդել է ԱԹՍ հարվածների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG