Մատչելիության հղումներ

Ռուսական հարվածի հետևանքով Խարկովում կան վիրավորներ, հրդեհներ են բռնկվել


Խարկով, Ուկրաինա, արխիվ
Խարկով, Ուկրաինա, արխիվ

Ուկրաինայի հյուսիսարևելյան Խարկով քաղաքում ռուսական հարվածի հետևանքով վիրավորել է վեց մարդ, չորեքշաբթի հայտնել են տարածաշրջանի պաշտոնյաները։

Խարկովի մարզի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը տեղեկացրել է, որ վիրավորներից հինգը՝ բոլորը մեծահասակներ, տեղափոխվել են հիվանդանոց:

Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել քաղաքի շուկաներից մեկում և մի քանի բնակելի շենքերում։

Ռուսաստանի հետ սահմանակից Խարկովի մարզը պատերազմի սկսվելու պահից դարձել է ռուսական ավիահարվածների մշտական թիրախ։

Մոսկվան հարվածի վերաբերյալ մեկնաբանություն չի արել։

Ռուսաստանն Ուկրաինա է ներխուժել 2022 թվականի փետրվարին։

XS
SM
MD
LG