Մատչելիության հղումներ

Ռուսական հարձակումներից հետո Ուկրաինայում հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի


Ռուսական հարվածների հետևանքը Օդեսայում, դեկտեմբերի 13,2025թ.
Ռուսական հարվածների հետևանքը Օդեսայում, դեկտեմբերի 13,2025թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր առավոտյան հայտարարել է, որ Ուկրաինայում հարյուր հազարավոր ընտանիքներ մնում են առանց էլեկտրաէներգիայի՝ էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի հարձակումներից հետո։

Նրա խոսքով՝ իրավիճակը հատկապես ծանր է յոթ շրջաններում՝ Նիկոլայևում, Օդեսայում, Խերսոնում, Չեռնիգովում, Դոնեցկում, Սումիում և Դնեպրոպետրովսկում։

Դեկտեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած հարձակումից հետո քաղաքի մեծ մասը մնաց առանց էլեկտրաէներգիայի: Կիրակի առավոտյան հաղորդվեց, որ վերականգնվել է Օդեսայի մարզի մոտ 100,000 ընտանիքների էլեկտրաէներգիան:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ դեկտեմբերի 14-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով և 138 անօդաչու թռչող սարքով։ Հրթիռը և 10 անօդաչու թռչող սարքը հարվածել են վեց վայրի։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Դոնեցկի մարզային իշխանությունները նախօրեին հայտնել էին քաղաքացիական անձի մահվան մասին, որը մահացել է Կոստյանտինովկայում ռուսական հրետակոծության ժամանակ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ այսօր հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 235 անօդաչու թռչող սարք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG