Մատչելիության հղումներ

Ռուսական դատարանը միջուկային ֆիզիկոս Ռուսլան Շադիևին 18 տարվա ազատազրկման է դատապարտել


Ռուսական դատարան
Ռուսական դատարան

Ռուսական դատարանը միջուկային ֆիզիկոս Ռուսլան Շադիևին 18 տարվա ազատազրկման է դատապարտել 1200 ռուբլու դրամական փոխանցումների համար։

Ըստ մեղադրանքի՝ 2023-ին գումարը փոխանցել է «Ռուսաստանի ազատությունը», «Ռուսական կամավորական կորպուս» կազմակերպություններին ու «Անցեք անտառով» նախաձեռնությանը փոխկապակցված կրիպտոդրամապանակին։

Առաջին երկուսը Մոսկվան «ահաբեկչական» է որակել ու արգելել դրանց գործունեությունը Ռուսաստանում։

«Անցեք անտառով» ծրագիրն էլ ռուսաստանցիներին օգնում է խուսափել բանակում ծառայությունից։ Միջուկային ֆիզիկոսը դատարանին խնդրել է մեղմ վերաբերվել՝ ասելով, թե «հիմարություն է արել» , չի իմացել, որ այդ կազմակերպություններն ահաբեկչական են ճանաչված։ Նաև պատմել է, որ իր հարազատները վաճառել են ունեցվածքն ու մի քանի միլիոն ռուբլի տրամադրել «հատուկ ռազմական գործողության» համար։

Այս խոսքերը, սակայն, դատարանին չեն համոզել։ Շադիևի պաշտպանները մտադիր են բողոքարկել որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG