Ռուսական բանակը ռմբակոծել է Խարկովի կենտրոնը, որի հետևանքով վիրավորվել է 33 մարդ։
Քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ ռումբերից մեկը հարվածել է բազմահարկ շենքի մոտ գտնվող տարածքին, երկրորդը՝ քաղաքացիական ձեռնարկությանը։ Բնակելի շենքի մոտ այրվում է մոտ 15 մեքենա։