Ռուսական անօդաչու թռչող սարքերը խախտել են Ռումինիայի օդային տարածքը՝ թիրախավորելով Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքները, հայտնում է պաշտոնական Բուխարեստը։
«Մենք խստորեն դատապարտում ենք այդ խախտումները և կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել իր անխոհեմ էսկալացիան», - նշված է Ռումինիայի արտգործնախարարության X-ում արած գրառման մեջ։
Ռումինիան այդ մասին տեղյակ է պահել դաշնակիցներին և ՆԱՏՕ-ին, որի անդամ է։
Ռումինիան սահմանակից է Ուկրաինային հյուսիսում և արևելքում։