Գիշերը ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Չեռնիգովին և Դնեպրոպետրովսկին:
Ըստ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ հարձակման հետևանքով հրդեհներ են առաջացրել Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադում, Կամենսկոեում և Սլավգորոդ համայնքում։ Վնասվել են էներգետիկ օբյեկտներ, տրանսպորտային և արդյունաբերական ենթակառուցվածքներ, մեկ մարդ վիրավորվել է։
Չեռնիգովի շրջանում իշխանությունները հայտնել են, որ անօդաչու թռչող սարքի վթարի հետևանքով հրդեհ է բռնկվել քաղաքացիական օբյեկտում: Նովգորոդ-Սիվերսկի շրջանում անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքի: Տուժածներ չկան։
Տեղական իշխանությունները հայտարարել են, որ Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում հրետակոծության հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ առնվազն 19-ը։