Մատչելիության հղումներ

Ռուբիոն հայտարարում է՝ «դրական» հանդիպում է ունեցել չինացի պաշտոնակից հետ


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարում է, որ «դրական» հանդիպում է ունեցել չինացի պաշտոնակից Վան Իի հետ՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում։

Ռուբիոյի և Վանի առաջին դեմ առ դեմ հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնը ստանձնելուց ի վեր տեղի է ունենում Վաշինգտոնի և Պեկինի միջև վեճերի ֆոնին՝ առևտրից մինչև Թայվան, տարածաշրջանում ավելի մեծ ազդեցության համար մրցակցություն։

«Ես կարծում եմ, որ դա շատ կառուցողական և դրական հանդիպում էր», - լրագրողներին ասել է Ռուբիոն մեկ ժամ տևած քննարկումից հետո, որը հրաժարվեց անվանել «բանակցություն»։

Պետքարտուղարն ընդգծեց, որ բազմաթիվ են ոլորտները, որտեղ Վաշինգտոնն ու Պեկինը կարող են համատեղ աշխատել։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG