Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան այսօր հեռախոսազրույց են ունեցել։
«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ մենք շարունակեցինք քննարկել արդյունքների ձեռքբերմանը միտված ուկրաինամերիկյան երկխոսության հարցը։ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման երրորդ տարելիցին ընդառաջ ես ընդգծեցի Ուկրաինայի՝ համապարփակ, կայուն և արդար խաղաղության հասնելու հանձնառությունը», - X-ի իր օգտահաշվում գրել է ուկրաինական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը՝ հավելով, որ «միայն խաղաղությունն է, որ կամրապնդի թե՛ Ուկրաինայի, թե՛ Միացյալ Նահանգների դիրքերը»։