Ուկրաինան և Ռուսաստանը պետք է համաձայնեն «դժվար, բայց անհրաժեշտ» զիջումների՝ խաղաղության հասնելու համար, x-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Նման բարդ և մահաբեր պատերազմի ավարտը պահանջում է լուրջ և իրատեսական գաղափարների քննարկում: Երկարատև խաղաղության հասնելը կպահանջի, որ երկու կողմերն էլ համաձայնեն դժվարին, բայց անհրաժեշտ զիջումների»,- գրել է պետդեպարտամենտրի ղեկավարը, հավելելով՝ այդ պատճառով ենք մենք մշակում և կշարունակենք մշակել այս պատերազմը ավարտելու հնարավոր գաղափարների ցանկ՝ հիմնվելով հակամարտության երկու կողմերի կարծիքների վրա»:
Այլ մանրամամասներ Ռուբիոն չի հայտնել։
Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ ավելի վաղ հաղորդել էին, որ Վաշինգտոնը առաջարկների նոր փաթեթ է ներկայացրել Կիևին, ըստ որի՝ Ուկրաինան պետք է գնա տարածքային զիջումների, ինչպես նաև համաձայնի կրճատել իր զինծառայողների ու զինտեխնիկայի թիվը՝ անվտանգության երաշխիքների դիմաց։ Կիևը պաշտոնապես այս լուրերը դեռ չի հաստատել։