Կուալա Լումպուրում ավարտվել է Ռուսաստանի և ԱՄՆ արտգործնախարարների հանդիպումը, այն շարունակվել է մոտ 50 րոպե, ավարտին կողմերը որևէ հայտարարություն չեն արել։
Սա Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի երկրորդ հանդիպումն էր, որից մի քանի օր առաջ հեռախոսազրույց էին ունեցել երկու երկրների ղեկավարները։ Զրույցից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե դժգոհ է ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ Վլադիմիր Պուտինի քայլերից՝ չբացառելով, որ Վաշինգտոնը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ