«Նոյեմբերի 2-ին իրականացված ուկրաինական հարվածների հետևանքով Տուապսեի նավահանգիստը դադարեցրել է նավթամթերքի արտահանումը»,-հաղորդում է Reuters գործակալությունը՝ սեփական աղբյուրները և Սև ծովում նավերի տեղաշարժը վերլուծելուց հետո։
Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ Տուապսեում գտնվող «Лукойл» նավթամշակման գործարանը ևս դադարեցրել է աշխատանքը,- «նավահանգստային ենթակառույցներին հասցված վնասի հետևանքով»։
Reuters-ի տեղեկություններով՝ գործարանը օրական 240 հազար բարել նավթամթերք է արտադրում։ Դրա մեծ մասը արտահանվում է Թուրքիա, Մալայզիա, Չինաստան և Սինգապուր։