Մատչելիության հղումներ

Կիրանց -Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը երեկ մեկնարկել է


Կիրանց -Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը երեկ մեկնարկել է, այն կբերվի միջազգային ստանդարտների, հայտնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Ճանապարհը կլայնացվի, այն անցանելի կլինի նաև բեռնատարների համար», - գրել է նա սոցիալական ցանցում՝ հավաստիացնելով, որ ճանապարհը շահագործման կհանձնվի երկու ամսում:

Սա այլընտրանքային ճանապարհն է, որի անհրաժեշտությունն առաջանում է սահմանազատման արդյունքում։ Այն անցնելու է Աճարկուտ գյուղով և Կիրանցի նորակառույց դպրոցին հարակից հատվածով միանալու է այժմ գործող ճանապարհին։

Միջպետական ճանապարհի մի՝ կամուրջի հատվածը սահմանազատման գործընթացից հետո անցնելու է Ադրբեջանին։

Ավելի վաղ վարչապետի աշխատակազմից անդրադառնալով սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարությանը՝ հաստատել էին, որ սահմանազատման արդյունքում Կիրանցում ճանապարհի տեղափոխման խնդիր առաջանալու է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG