Մատչելիության հղումներ

ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg


Ռուսաստանը ԱՄՆ-ին է դիմել իր սառեցված պետական ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Մոսկվայում իր աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ։

Լրատվամիջոցի համաձայն` այս առաջարկը Ուկրաինայում հրադադարի կնքման պայմաններից չէ, Մոսկվան հասկանում է, որ առանց ռազմական գործողությունների դադարեցման անհնար է սառեցված ակտիվներն օգտագործել նման գործարքների համար։

Մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Boeing ինքնաթիռների հնարավոր գնման հարցը՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բրայան Հյուզն ասել է. - «ԱՄՆ-ն չի քննարկի որևէ տնտեսական պարտավորություն, մինչև հրադադարի համաձայնագիր չկնքվի»։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես ուղիղ չի պատասխանել այդ հարցին։

Boeing-ը հայտարարել է, որ չի մեկնաբանի Bloomberg-ի լուրը։
Ամերիկյան աղբյուրների համաձայն` ԱՄՆ -ում սառեցված են 5 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG