«Ռուսաստանի տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտներին՝ Կիևի կողմից հասցվող հարվածները վկայում են այն մասին, որ Ուկրաինայի հետ որևէ պայմանավորվածություն ձեռք բերելն անհնարին է», - այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության պնդմամբ, Ուկրաինան շարունակում է «կանխամտածված հարվածներ հասցնել Ռուսաստանի էներգետիկ համակարգին։ Դա վկայում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման հարցով որևէ պայմանավորվածություն նրանք հարգել չեն պատրաստվում»։
Մարտի 24-ին Էլ Ռիյադում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը 12 ժամից ավելի բանակցեցին: Կողմերը նաև պայմանավորվեցին միջոցներ ձեռնարկել էներգետիկ օբյեկտներին չհարվածելու մասին պայմանավորվածության իրականացման համար: