Մատչելիության հղումներ

ՌԴ-ում Հայաստանի քաղաքացին 12 տարվա ազատազրկման է դատապարտվել


Ռուսաստանի դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանի քաղաքացի Արմեն Բալյանին։

Ըստ Ռուսաստանի գլխավոր դատախազության՝ նրան մեղավոր են ճանաչել վարձկաններին վերաբերող հոդվածով։ Ռուս իրավապահները հայտնում են, թե նա ամենաուշը 2022-ի նոյեմբերին Մոլդովայից Ուկրաինա է գնացել ու կամավոր լրացրել է պաշտպանական բրիգադներից մեկի ու Ուկրաինայի զինված ուժերի այլ կազմավորումների շարքերը ու գումարի դիմաց ռազմական գործողությունների է մասնակցել։

Ըստ դատախազության՝ մի քանի անգամ վիրավորվելուց հետո նա լքել է Ուկրաինան և 2024-ի հոկտեմբերին Դոմոդեդովոյի օդանավակայանում ձերբակալվել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG