Մատչելիության հղումներ

ՌԴ նորընտիր Պետդումայի առաջին նիստը՝ սեպտեմբերի 30-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ժամանակ, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ժամանակ, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրամանագիր է ստորագրել սեպտեմբերի 30-ին նորընտիր Պետդումայի առաջին նիստը գումարելու մասին:

«Ռուսաստանյան Դաշնության Դաշնային Ժողովի իններորդ գումարման Պետական Դումայի առաջին նիստը հրավիրել 2026 թվականի սեպտեմբերի 30-ին ժամը 10-ին», - ասված է հրամանագրում, որը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքէջում:

Սեպտեմբերի 18-20-ը անցկացված ընտրությունների արդյունքներով՝ նոր Պետդումայում իշխող «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցությունը ստացել է 349, Ռուսաստանի կոմկուսը՝ 37, Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը՝ 23, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 19, «Սպրավեդլիվայա Ռոսիա» («Արդար Ռուսաստան») կուսակցությունը՝ 17 մանդատ: Բացի այդ, միամանդատ ընտրատարածքներից ընտրվել են «Ռոդինա» («Հայրենիք») կուսակցության մեկ ներկայացուցիչ և չորս ինքնառաջադրվածներ:

​
XS
SM
MD
LG