Մատչելիության հղումներ

ՌԴ-ն 35 միլիոն ռուբլիով տուգանել է Telegram-ին՝ արգելված բովանդակությունը չհեռացնելու համար

Ռուսաստանը 35 միլիոն ռուբլիով (մոտ 432,366 դոլար) տուգանել է Telegram հաղորդագրությունների հավելվածին՝ արգելված բովանդակությունը չհեռացնելու համար։ Ինտերֆաքս լրատվական գործակալությունն է այս լուրը հաղորդում։

Իշխանությունները բազմիցս են մեղադրել Ռուսաստանում ամենատարածված հաղորդագրությունների հավելվածներից մեկին, որ «թույլ է տալիս իր հարթակը օգտագործել անօրինական և ծայրահեղական բովանդակություն տարածելու համար»։

Telegram-ը մերժում է այս մեղադրանքները և, իր հերթին, մեղադրում է Ռուսաստանին՝ փորձելու սահմանափակել իր ծառայությունները, որպեսզի մարդկանց ստիպի անցնել պետության կողմից կառավարվող MAX անունով հավելվածին։

XS
SM
MD
LG