Մատչելիության հղումներ

ՌԴ քաղաքացին ԱՄՆ-ում կալանավորվեց՝ ԱԹՍ-ների համար միկրոէլեկտրոնիկա ՌԴ ապօրինի ներկրելու համար


Ֆլորիդայի դատարանի որոշմամբ, ԱՄՆ-ում օրերս ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Դենիս Պոստովոն կալանավորեց, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա փաստաբանին։

Պոստովոն մեղադրվում է ԱԹՍ-ների համար միկրոէլեկտրոնիկա Ռուսաստան ապօրինի ներկրելու համար:

Պոստովոյին Ֆլորիդայից կտեղափոխեն Վաշինգտոն, հաջորդ դատական նիստի օրը դեռ հայտնի չէ։

ՌԴ քաղաքացին ձերբակալվել էր սեպտեմբերի 16-ին Ֆլորիդայի Սարասոտա քաղաքում։ Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության՝ 44-ամյա Պոստովոն առնվազն 2022 թվականի փետրվարից ԱՄՆ-ից գնում և ապօրինի Ռուսաստան է արտահանում էլեկտրոնային բաղադրիչներ, որոնք կարող էին օգտագործվել անօդաչու թռչող սարքերի արտադրության համար:

Քննության տվյալներով՝ ՌԴ քաղաքացին ղեկավարել է ընկերությունների ցանց Ռուսաստանում, Հոնկոնգում և այլ երկրներում։ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանությունը հաղորդել էր, որ Պոստովոյի ձերբակալության մասին պաշտոնական ծանուցում չի ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG