Ռուսաստանի իշխանությունները հինգշաբթի օրը հայտարարել են Կրասնոդարի գլխավոր օդանավակայանի վերաբացման մասին․ Ռուսաստանի հարավում խոշոր քաղաքի օդանավակայանում չվերթները դադարեցվել էին 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր՝ անվտանգության նկատառումներով։
ՌԴ Տրանսպորտի նախարարությունը հավաստիացնում է, որ լուծված են անվտանգության խնդիրները՝ ընդգծելով, որ օդանավայանի վերաբացումը, այդ թվում, կապահովի Սև և Ազովի ծովերի ափերի երկայնքով գտնվող հանգստավայրերի հասանելիությունը։
Ռոսավիացիան՝ հայտարարել է, որ վերանորոգված Կրասնոդարի օդանավակայանը իր առաջին կանոնավոր չվերթը Մոսկվայից կընդունի սեպտեմբերի 17-ին։