Մատչելիության հղումներ

ՌԴ հարձակումից Ուկրաինայում գազային ենթակառուցված է վնասվել


Ուկրաինա, արխիվային լուսանկար
Ուկրաինա, արխիվային լուսանկար

Ռուսաստանը գիշերը հարձակվել է ուկրաինական գազի ենթակառուցվածքի վրա և վնասել գազի արդյունահանման օբյեկտները, հինգշաբթի ասել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։

«Այս հանցավոր հարձակումների նպատակն է դադարեցնել գազի արտադրությունը, որն անհրաժեշտ է քաղաքացիների կենցաղային կարիքները բավարարելու և կենտրոնացված ջեռուցման համար», - գրել է Գալուշչենկոն Ֆեյսբուքում։

Ուկրաինական կողմը նշում է, որ ռուս զինվորականները պարբերաբար հարվածում են ուկրաինական խաղաղ շրջաններին։ Ռուսաստանի ղեկավարությունն էլ հերքում է թիրախային հարձակումներն ուկրաինական քաղաքների և գյուղերի, քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG