Նախօրեին ՌԴ ԱԳՆ է կանչվել Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը «ադրբեջանական ԶԼՄ-ներում մի շարք հակառուսական հրապարակումների, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվության արշավի առնչությամբ»: Այս մասին ասված է ռուսաստանյան գերատեսչության հաղոդրագրությունում։
Ադրբեջանցի դեսպանի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը մասնավորապես պնդել է՝ մեղադրանքները բացարձակ անհիմն են։
Անցած օրերին ադրբեջանական Baku TV հեռուստաալիքը ռեպորտաժ էր հրապարակել, որում լրագրողը Բաքվում գործող «Ռուսական տուն» կազմակերպությանը մեղադրում էր մշակութային, հումանիտար գործունեության քողի տակ հակաադրբեջանական լրտեսության համար: