Մատչելիության հղումներ

Ռազմական ակադեմիայի պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է համագործակցության հարցեր


Լուսանկարը՝ Հայաստանի ռազմական գերատեսրժչության
Լուսանկարը՝ Հայաստանի ռազմական գերատեսրժչության

Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ ճանաչողական այցեր է կատարել ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններ:

Պատվիրակությունը եղել է Ֆորտ Մուրի ԱՄՆ բանակի մարտական հմտությունների ուսուցման ու գերազանցության կենտրոնում և Ֆորտ Լևենվորթի՝ ԱՄՆ բանակի հրամանատարաշտաբային քոլեջում, ծանոթացել հաստատությունների ծրագրերին, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին և հետևել դաշտային վարժանքներին:

Հայկական կողմն ամերիկյան գործընկերների հետ քննարկել է հետագա համագործակցության հարցեր։

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ մտադիր է աջակցել Հայաստանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, որն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG