Մատչելիության հղումներ

Իրանի և Ադրբեջանի սահմանին հանդիպում են Ռայիսին և Ալիևը


Ադրբեջանի և Իրանի նախագահները ամբարտակների և հիդրոհանգույցների բացման արարողությանը, 19-ը մայիսի, 2024թ.
Ադրբեջանի և Իրանի նախագահները ամբարտակների և հիդրոհանգույցների բացման արարողությանը, 19-ը մայիսի, 2024թ.

Իրանա-ադրբեջանական պետական սահմանին մեկնարկել է երկու երկրների նախագահների հանդիպումը, հայտնում է Ադրբեջանի նախագահականը։

Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ նախատեսվում է երկու երկրների սահմաններին կառուցված ամբարտակների և հիդրոհանգույցների բացման արարողությունը։

  • Իրան-Ադրբեջան սահմանին գտնվող Խուդաֆերինի կամրջի տարածքում այս հանդիպման մասին հայտարարվել էր դեռ մարտին, սակայն շաբաթներ անց չեղարկվել էր, պատճառները կողմերը չէին հայտնել։
  • Իրանի սահմանին՝ Ջեբրայիլի շրջանում գտնվող Խուդաֆերինի կամուրջն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Մինչև պատերազմը, չնայած Բաքվի բողոքի նոտաներին, Թեհրանի ֆինանսական միջոցներով Արաքս գետի այդ հատվածում կառուցվել էր ջրամբար և էլեկտրակայան, սակայն այդ տարածքների նկատմամբ հաստատված հայկական վերահսկողության փաստը հետ էր պահում Իրանին դրանք շահագործելու մտքից։
  • Պատերազմի ավարտից հետո ադրբեջանցի և իրանցի պաշտոնյաները հայտարարեցին, որ այժմ կարող են միասնաբար օգտագործել Արաքս գետով անցնող Խուդաֆերինի ջրամբարն ու էլեկտրակայանը։

XS
SM
MD
LG