Մատչելիության հղումներ

Քիմիական զենքի արգելման կազմակերպության ներկայացուցիչները Սիրիայում են


Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության կենտրոնակայանի մուտքը, արխիվ
Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության կենտրոնակայանի մուտքը, արխիվ

Քիմիական զենքի արգելման համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները այսօր ժամանել են Դամասկոս՝ հանդիպելու Սիրիայի նոր ղեկավարների հետ, հաղորդում է France-Press-ը:

Նախկին նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո կազմակերպությունն առաջին անգամ է Սիրիայում, որտեղ նախորդ տասնամյակում քիմիական զենքի կիրառման բազմաթիվ դեպքեր էին հայտնաբերել։

Կազմակերպության ներկայացուցիչները, նրանց թվում նաև՝ տեխնիկական փորձագետներ, հանդիպելու են Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի և արտգործնախարարի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG