Մատչելիության հղումներ

Պուտինը պատրաստ է Թրամփի հետ զրույցին. Պեսկով


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, Հելսինկի, 16-ը հուլիսի, 2018թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, Հելսինկի, 16-ը հուլիսի, 2018թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցին, Կրեմլում ամերիկյան կողմի համապատասխան ազդանշաններին են սպասում: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հորդորելով գուշակություններով չզբաղվել։

«Պուտինը պատրաստ է, մենք սպասում ենք ազդանշանների, բոլորը պատրաստ են, հետևաբար «սուրճի բաժակ նայելու» կարիք չկա», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե Վլադիմիր Զելենսկին «պատրաստ է գործարքի ուղղությամբ բանակցությունների», Պեսկովը հակադարձել է, որ Ուկրաինայի առաջնորդն «ինքն իրեն արգելել է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»։

«Զելենսկին չի կարող պատրաստ լինել գործարք կնքելուն, կամ ավելի նպատակահարմար է օգտագործել «կարգավորում» բառը: Որովհետև կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է բանակցություններ վարել: Ինքը՝ Զելենսկին, իր իսկ հրամանագրով արգելել է բանակցությունները», - հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG