Reuters գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի նախագահի հետ նախկինում աշխատած 4 աղբյուրների, գրում է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը և համաձայնել հաշտության, եթե զորքերը մնան ռազմաճակատի ներկայիս գծում։
Եթե Կիևն ու Արևմուտքը չհամաձայնեն այդ պայմաններին, Պուտինը պատրաստ է շարունակել պատերազմը։
Կիևից ու Մոսկվայից դեռ մեկնաբանություն չկա։