Ֆրանսիայի նախագահ Էմանույել Մակրոնը երեքշաբթի մեկնելու է Նոր Կալեդոնիա, այսօր հայտնել է կառավարության խոսնակը։
Ֆրանսիայի տիրապետության տակ գտնվող Խաղաղօվկիանոսյան կղզիներ Նոր Կալեդոնիայում անհանգիստ իրավիճակ է կապված սահմանադրական փոփոխությունների հետ։
Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն ասել էր, որ Նոր Կալեդոնիայում անջատականներից ոմանք գործարքի են գնացել Ադրբեջանի հետ։