Մատչելիության հղումներ

Պուտինը զգուշացնում է նոր հրթիռի մարտական ​​փորձարկումների մասին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նոր միջին հեռահարության բալիստիկ, միջուկային հարվածի հնարավորության հրթիռը կշարունակվի փորձարկվել, այդ թվում՝ մարտական պայմաններում։

«Մենք կշարունակենք այդ փորձարկումները, այդ թվում՝ մարտական պայմաններում՝ կախված իրավիճակից և անվտանգության սպառնալիքների բնույթից, որոնք ստեղծվում են Ռուսաստանի համար», - այսօր Պաշտպանության նախարարության և ռազմարդյունաբերության համալիրի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է նա։

Ռուսաստանը նոյեմբերի 21-ին Ուկրաինայի դեմ օգտագործեց «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռը՝ հարվածելով Դնեպր քաղաքին։ Ռուսաստանի նախագահը երեկ հայտարարեց, որ այս անգամ հարվածն առանց միջուկային մարտագլխիկի է եղել, և դա Մոսկվայի պատասխանն էր Ռուսաստանի տարածքի վրա վեց ամերիկյան ATACMS հրթիռներով, հետո նաև բրիտանական Storm Shadow և HIMARS համակարգերով հարվածներին։

Այս հարվածներին նախորդել էին տեղեկությունները, թե այդ երկրները Կիևին թույլատրել են օգտագործել նման համակարգեր ռուսական տարածքին հարվածելու համար:

Ուկրաինացի պաշտոնյաներն ի սկզբանե մեղադրում էին Ռուսաստանին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման մեջ։

Պուտինը հավելել է, որ հրթիռը նոր է և նախկին խորհրդային զինատեսակների արդիականացում չէ։

XS
SM
MD
LG