Մատչելիության հղումներ

Պուտինը շնորհավորեց Թրամփին


Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ֆորումի նիստում շնորհավորեց ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել նրան Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Սևծովյան հանգստավայրում՝ Սոչիում կայացած միջազգային համաժողովում։

Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է, որ ընտրվելու դեպքում կարող է արագ ավարտել պատերազմն Ուկրաինայում, սակայն քիչ մանրամասներ է հայտնել։ Պուտինն ասել է, որ այդ մեկնաբանություններն արժանի են ուշադրության՝ հավելելով, որ եթե Թրամփը ցանկանում է վերսկսել շփումները, Ռուսաստանը պատրաստ է քննարկման։

Պուտինը նաև ասել է, որ տպավորված է, թե ինչպես է Թրամփը հուլիսին տեղի ունեցած մահափորձից հետո ինքն իրեն պահել է՝ նրան բնութագրելով որպես խիզախ մարդ:

Թրամփն ասել է, որ ինքը նույնպես պատրաստ է Պուտինի հետ զրույցի։

«Կարծում եմ՝ մենք կխոսենք»,- նշել է նա NBC News-ին տված հարցազրույցում։ Թրամփը հավելել է, որ նոյեմբերի 6-ի առավոտից խոսել է «հավանաբար» 70 համաշխարհային առաջնորդների հետ, սակայն Պուտինը նրանց թվում չէ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ՝ նոյեմբերի 7-ին, ասել էր, որ չի կարող բացառել Պուտինի և Թրամփի միջև բանակցությունների հնարավորությունը մինչև հունվարի երդմնակալության արարողությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG