Մատչելիության հղումներ

Պուտինը «ոչնչացնում է» ՌԴ-ը՝ հրաժարվելով պատերազմին վերջ դնելու գործարքից. Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինը «ոչնչացնում է» Ռուսաստանը՝ հրաժարվելով գործարք կնքել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար՝ հավելելով, որ շուտով կարող է խոսել Պուտինի հետ՝ առանց ժամկետ նշելու։

«Նա պետք է գործարք կնքի: Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարք չգնալով», - ասել է Թրամփը հունվարի 20-ին լրագրողներին՝ իր երդմնակալության արարողությունից հետո:

«Կարծում եմ, որ Ռուսաստանը մեծ դժվարության մեջ է հայտնվելու: Կարծում եմ, որ նա շատ լավ կլիներ, որպեսզի վերջ դնի այդ պատերազմին»», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահն ասել է, որ ինչ-որ պահի կխոսի Պուտինի հետ, առանց նշելու ժամանակը. - «Հուսով եմ, որ նա կցանկանա գործարք կնքել»:

Թրամփը նաև նշել է՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն ասել է, որ ցանկանում է խաղաղ համաձայնագիր կնքել պատերազմին վերջ տալու համար։

Վերլուծաբաններն ասում են, որ մոտ ժամանակներս դժվար կլինի դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ինքը հաղթում է և մարտերը դադարեցնելու խթան չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG