Ռուսաստանը փորձարկել է միջուկային շարժիչ ունեցող «Բուրեվեստնիկ» անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռը, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինը հանդիպել է Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին: Վերջինս ասել է, որ «Բուրեվեստնիկ» հրթիռի փորձարկումը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին։ Հրթիռը օդում է եղել 15 ժամ՝ անցնելով 14,000 կիլոմետր։ «Մենք պետք է որոշենք հնարավոր կիրառությունները և սկսենք պատրաստել ենթակառուցվածքները՝ մեր զինված ուժերում այս զենքի տեղակայման համար», - ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նշվում է, որ իրականացված փորձարկումը «հաջողությամբ» է կատարվել: Սակայն, որևէ անկախ մարմնի կողմից հաստատում չկա, որ այդ հրթիռի փորձարկումները լիովին հաջող են եղել: